Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ու ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հանդիպել են Թրամփի՝ Ֆլորիդայի առանձնատանը։ Օրբանը գրել է, որ իր համար «պատիվ է» այցելել Թրամփին՝ Ֆլորիդայի իր նստավայրում։ «Մենք քննարկել ենք խաղաղության հասնելու ուղիները։ Օրվա լավ նորությունն այն է, որ նա պատրաստվում է լուծել այս խնդիրը»,- հավելել է Օրբանը։
Թրամփը շնորհակալություն է հայտնել Օրբանին «TruthSocial» սոցիալական ցանցում․ «Խաղաղությունը պետք է գա հնարավորինս շուտ. չափազանց շատ մարդիկ են զոհվել պատերազմում, որը երբեք չպետք է սկսվեր»,- գրել է ԱՄՆ նախկին նախագահը։
Օրբանի խոսնակը Թրամփի Մար-ա-Լագոյի նստավայրն անվանել է Հունգարիայի վարչապետի «խաղաղապահ առաքելության հաջորդ կանգառը»։