Միջազգային

Հայաստանում Մոսկվայի տունը և ԳԱԱ-ն համատեղ գիտական դպրոց են կազմակերպել

Հայաստանում Մոսկվայի տունը և ԳԱԱ-ն համատեղ գիտական դպրոց են կազմակերպել

Հայաստանում «Россотрудничество»-ի ներկայացուցչությունը, Հայաստանի գիտությունների ակադեմիայի հետ համատեղ, ավագ դպրոցի աշակերտների համար Երևանում կազմակերպել է ամառային գիտական դպրոց։ Այդ մասին հայտնում է Հայաստանում ռուսական տան մամուլի ծառայությունը։

Այս ծրագրի շրջանակներում երեխաները կկարողանան գնալ պեղումների, այցելել Բյուրականի աստղադիտարան և հետազոտողների աշխատանքի վայրեր, պատկերացում կազմել նրանց մասնագիտական գործունեության մասին․ «Մենք հավատում ենք, որ այս կերպ երեխաները հետաքրքիր ամառ կանցկացնեն և միևնույն ժամանակ շատ հետաքրքիր բաներ կսովորեն»,- ասել է Հայաստանում «Россотрудничество»-ի ներկայացուցչության ղեկավարի տեղակալ Եկատերինա Անդրեևան։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական