ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման և Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին առանձնազրույցում քննարկել են ԱՄՆ գործող նախագահ, նախագահի թեկնածու Ջո Բայդենի և նրա 2024 թվականի քարոզարշավի ապագայի հարցերը։
Ե՛վ նախկին նախագահը, և՛ նախկին խոսնակը մտահոգություն են հայտնել առ այն, թե որքան է նախագահի համար գնալով դժվարանում Դոնալդ Թրամփին հաղթելը: Երկուսն էլ լիովին վստահ չեն՝ ինչ անել: Այդ մասին հայտնել է CNN-ը։