Մոսկվային մտահոգում է, որ Երևանի հաստատմամբ ԵՄ առաքելությունը կարող է վերածվել մշտական առաքելության․ «ՌԻԱ Նովոստի» -ին հայտնել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը:
«Մեզ մտահոգում է նաև այն, որ Երևանի հավանությամբ առաքելությունը ոչ միայն ընդլայնվում է, այլև սպառնում է ժամանակավորից վերածվել մշտականի», - նշել է նա:
Ըստ «ՌԻԱ Նովոստի» -ի՝ Հայաստանի խորհրդարանը մարտին վավերացրել է 2023թ․ նոյեմբերին Ադրբեջանի հետ սահմանին ԵՄ առաքելության կարգավիճակի մասին Եվրամիության հետ ստորագրված համաձայնագիրը, որը դիտորդներին օժտում է անձեռնմխելիությամբ և արտոնություններով։ Համաձայնագրի համաձայն՝ առաքելության անդամներին չեն կարող կալանավորել կամ ձերբակալել, անձնակազմը բոլոր հանգամանքներում ընդունող երկրում օգտվում է քրեական հետապնդման անձեռնմխելիությունից։