Միջազգային

Ընտրություններ Ֆրանսիայում. քաղաքական ուժերը պատրաստվում են երկրորդ փուլին

Ընտրություններ Ֆրանսիայում. քաղաքական ուժերը պատրաստվում են երկրորդ փուլին

Աջ ծայրահեղական ուժերը Ֆրանսիայում իշխանության հասնելու ճանապարհին են այն բանից հետո, երբ «Ազգային միավորումը»  առաջ է անցել խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում։ Ձախ դաշինքն ու մակրոնիստները հայտարարել են իրենց թեկնածուների ինքնաբացարկի մասին, որոնք հայտնվել էին անբարենպաստ դիրքերում։ Որոշ ընտրատարածքներում սպասվում է երկրորդ փուլ։ Փարիզում փողոցներ են դուրս եկել ձախ ուժերի կողմնակիցները։

Ֆրանսիայի ՆԳՆ-ն հրապարակել է խորհրդարանական ընտրությունների առաջին փուլի վերջնական արդյունքները։ Ծայրահեղ աջակողմյան «Ազգային միավորում» դաշինքը՝ առաջնորդ Էրիկ Սյոտտիի հետ, ստացել է ձայների 33,1%-ը։ Երկրորդ տեղում «Նոր ժողովրդական ճակատ» ձախ կոալիցիան է՝ 28%, իսկ նախագահ Մակրոնի «Միասին հանուն հանրապետության» կենտրոնամետ դաշինքը հավաքում է ընդամենը 20%։ Առաջին փուլում ընտրվել է 76 պատգամավոր, այդ թվում՝ ծայրահեղ աջ խմբակցության ղեկավար Մարին Լը Պենը և Սոցիալիստական ​​կուսակցության առաջին քարտուղար Օլիվյե Ֆորը։

Կիրակի օրվա քվեարկությունը տեղի է ունեցել բարձր մասնակցությամբ (66,7%), մի քանի հարյուր շրջաններում երկրորդ փուլի իրավունք է ստացել երեքական թեկնածու, ինչը դեռևս չի ապահովում ուժերի վերջնական հավասարակշռությունը նոր գումարման ստորին պալատում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական