Միջազգային

Չինաստանի իշխանությունները քրեական պատիժներ են նախատեսել Թայվանի «անջատողականության» համար

Չինաստանի իշխանությունները քրեական պատիժներ են նախատեսել Թայվանի «անջատողականության» համար

«Թայվանի անկախության» կողմնակիցների քրեական պատիժը անջատում անցկացնելու կամ դրա հրահրման համար օրինական և ողջամիտ գործողություն է: Ինչպես հայտնում է Radar Armenia-ի թղթակիցը, այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Չինաստանի պետխորհրդի Թայվանի հարցերով գրասենյակի ներկայացուցիչ Չժու Ֆենլյանը:

Միայն օրենքով «Թայվանի անկախության» կողմնակից անջատողականների կատարած հանցագործությունների համար խիստ պատժով կարելի է խաղաղություն և կայունություն ապահովել Թայվանի նեղուցի շրջանում և պաշտպանել Թայվանում բնակվող հայրենակիցների շահերն ու բարեկեցությունը․ հավելել է նա: Մեկնաբանելով ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչի քննադատությունն այդ կապակցությամբ՝ Չժու Ֆենլյանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն իրավունք չունի միջամտել Չինաստանի ներքին գործերին և անհիմն դիտողություններ անել:

Նա ԱՄՆ-ին կոչ է արել կոնկրետ գործողություններ ձեռնարկել «մեկ Չինաստան» սկզբունքի և երեք չին-ամերիկյան համատեղ կոմյունիկեի դրույթների պահպանման ուղղությամբ ու կատարել «Թայվանի անկախությունը» չաջակցելու իր խոստումը: Չժու Ֆենգլյանը նաև վճռականորեն դեմ է արտահայտվել Թայվանին մոտ 360 միլիոն դոլար արժողությամբ զենք վաճառելու՝ ԱՄՆ կառավարության վերջին որոշմանը։ Չժու Ֆենգլյանը դատապարտել է Թայվանի վարչակազմի նոր ղեկավար Լայ Ցինդեի արտահայտություններն այն մասին, որ Թայվանի նեղուցի երկու կողմերը «չեն ենթարկվում միմյանց»:

«Թայվանը Չինաստանի մի մասն է: Այս փաստը չի կարող փոխվել և երբեք չի փոխվի»․ ասել է  Ֆենլյանը։ Նա նաև ընդգծել է, որ Լայ Ցինդեի արտահայտությունները չունեն ո՛չ պատմական, ո՛չ իրավական հիմք։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական