Միջազգային

Ալիևը հանդիպել է Օ' Բրայենին

Ալիևը հանդիպել է Օ' Բրայենին

Հունիսի 28-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ջեյմս Օ ' Բրայենին: Այդ մասին հայտնենլ է Ադրբեջանի նախագահի գրասենյակը։

Օ' Բրայենը գոհունակությամբ նշել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի վերջին հեռախոսազրույցը նախագահ Իլհամ Ալիևի հետ և դրա ընթացքում տեղի ունեցած քննարկումները: Նա ընդգծել է տարածաշրջանային խաղաղության ծրագրի առաջմղման՝ Միացյալ Նահանգների հանձնառությունն ու այդ գործընթացին աջակցելու պատրաստակամությունը: Նա կարևորել է Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև համագործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ռազմավարական մակարդակում հարաբերությունների հետագա զարգացումը: Այդ կապակցությամբ քննարկվել են տարածաշրջանային համագործակցության, «միջին միջանցքի» և այլ հարցեր։

Ալիևն, իր հերթին, հաճույքով հիշել է Էնթոնի Բլինքենի հետ ունեցած իր հեռախոսազրույցը և ասել, որ այդ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է իրենց հարաբերությունների լայն շրջանակ: Զրույցի ընթացքում կարևորվել է Ադրբեջանի դերը Եվրոպայի էներգետիկ անվտանգության գործում, Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև էներգետիկ համագործակցությունը, երկու երկրների պատվիրակությունների արդյունավետ և օգտակար խորհրդատվությունները: Ընդգծվել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել COP 29-ի հաջող արդյունքին:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական