Միջազգային

ԱՄՆ-ն Իսրայելի և արաբական երկրների ԱԳ նախարարներին հրավիրել է ՆԱՏՕ գագաթնաժողովին

ԱՄՆ-ն Իսրայելի և արաբական երկրների ԱԳ նախարարներին հրավիրել է ՆԱՏՕ գագաթնաժողովին

Ամերիկայի Միացյալ Նահանգները հաջորդ ամիս Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին հրավիրել է Իսրայելի և մի շարք արաբական երկրների ԱԳ նախարարներին։ Այդ մասին հաղորդել է «Financial Times»-ը:

«Գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը հրավիրել է բոլոր 32 դաշնակից պետությունների և կառավարությունների ղեկավարներին, ինչպես նաև հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում մեր գործընկեր ղեկավարներին», - ասված է փաստաթղթում՝ վկայակոչելով ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունը:

Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում որպես գործընկերներ նշվում են Ավստրալիան, Ճապոնիան, Նոր Զելանդիան և Հարավային Կորեան:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական