Արգենտինայի խորհրդարանի պատգամավորների պալատը (ստորին պալատ) հավանություն է տվել Սենատի (վերին պալատ) ներկայացրած օրինագծին՝ բարեփոխումների փաթեթով, որը նախագահ Խավիեր Միլեյի կառավարությունը պատրաստել է տնտեսությունը ապակարգավորելու համար:
Կողմ է քվեարկել 147 պատգամավոր, դեմ ՝ 107, երկու օրենսդիր ձեռնպահ են մնացել: Փաթեթից հանվել է այն կետը, որը ենթադրում է Aerolineas Argentinas ավիաընկերության, Correo Argentino փոստային ծառայության և պետական ռադիոկայաններն ու Television Publica հեռուստաալիքը կառավարող ընկերության սեփականաշնորհումը:
Բացի որոշ այլ պետական ընկերությունների մասնավորեցումից, հավանության արժանացած փաստաթուղթը նախագահին հատուկ լիազորություններ է տալիս, բարեփոխում է աշխատանքային ոլորտը հօգուտ գործատուների, ստեղծում է խոշոր ներդրումների խթանման ռեժիմ եւ նախատեսում է հարկային համաներում: Ավելի քան 12 ժամ տևած նիստում պատգամավորները նաև հավանություն տվեցին հարկային ոլորտի բարեփոխումներով առանձին օրինագծին: