ԱՄՆ-ի Յուտա նահանգում կայծակի հարվածի հետևանքով յոթ երեխա է հոսպիտալացվել, հաղորդում է NBC News-ը։
«Մոտ 50 երեխա կայծակի հարվածի է ենթարկվել, ինչի հետևանքով նրանցից 7-ը տեղափոխվել է հիվանդանոց»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հեռուստաալիքի տվյալներով՝ երեխաները զբոսնելիս են եղել, երբ հորդառատ անձրև է սկսվել, և կայծակը հարվածել է նրանց։
Նշվում է, որ հիվանդանոց տեղափոխված երեխաներից ոչ ոք կյանքին վտանգ սպառնացող վնասվածքներ չի ստացել։ Հաղորդվում է, որ մյուս երեխաները ապահով տուն են գնացել: