Վրաստանը հուլիսի 9-11-ը կմասնակցի ՆԱՏՕ-ի՝ Վաշինգտոնում կայանալիք հոբելյանական գագաթնաժողովին։
Radar Armenia-ն դիմել էր ՆԱՏՕ գրասենյակ՝ հետաքրքրվելով, թե արդյո՞ք Հայաստանին ևս հրավիրել են մասնակցելու կառույցի հոբելյանական գագաթնաժողովին։
Ի պատասխան՝ ՆԱՏՕ-ի մամուլի գրասենյակից հայտնել են. «ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը հրավիրել է ՆԱՏՕ-ի բոլոր 32 երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարներին, ինչպես նաև հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (Ավստրալիա, Ճապոնիա, Նոր Զելանդիա ու Հարավային Կորեա) մեր գործընկերների ղեկավարներին:
ԱՄՆ իշխանությունները նախարարական մակարդակով հանդիպումներ են կազմակերպում ՆԱՏՕ-ի մյուս գործընկերների հետ։ Այսպիսով, այս հարցի վերաբերյալ ցանկացած մեկնաբանության համար պետք է դիմել նրանց»: