Միջազգային

Լեհաստանն ԱՄՆ-ից 47 Abrams տանկ է ստացել

Լեհաստանն ԱՄՆ-ից 47 Abrams տանկ է ստացել

2023 թվականի հունվարին կնքված պայմանագրով Լեհաստանը ԱՄՆ-ից ստացել է M1A1 Abrams տանկերի վերջին խմբաքանակը։ Այդ մասին հայտարարել են Լեհաստանի զինված ուժերը։

2023 թվականի հունվարին Լեհաստանի պաշտպանության նախարարությունը ԱՄՆ-ից գնել է 116 M1A1 Abrams տանկ։ Բացի այդ, Լեհաստանի իշխանությունները 2022 թվականին համաձայնագիր են ստորագրել ամերիկյան կողմի հետ 2025-2026 թվականներին 250 արդիականացված M1A2 Abrams տանկերի մատակարարման վերաբերյալ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական