Միջազգային

«Մոտ ապագայում մենք ականատես կլինենք հետագա դրական քայլերի». Բայրամովը՝ սահմանազատման մասին

«Մոտ ապագայում մենք ականատես կլինենք հետագա դրական քայլերի». Բայրամովը՝ սահմանազատման մասին

Աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն իր վրացի գործընկեր Իլյա Դարչիաշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է Հայաստան-Ադրբեջան սահմանազատումից։ 

Բայրամովը նշել է, որ շարունակվում են աշխատանքները Հայաստանի հետ սահմանագծման ոլորտում։ Բայրամովը նաև նշել է, որ մոտ ապագայում «դրական քայլեր» կլինեն։ 

«Հանդիպման ընթացքում ես տեղեկացրել եմ հայ-ադրբեջանական հարաբերությունների ետկոնֆլիկտային կարգավորման ոլորտում առկա իրավիճակի մասին։ Նշեմ, որ այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Վերջին ամիսներին մենք ականատես եղանք մի շարք դրական իրադարձությունների, որոնց թվում են ադրբեջանա-հայկական սահմանի մի մասի սահմանազատման մասին համաձայնագիրը և արձանագրության ստորագրումը։ Մենք այս քայլը կարևոր ենք համարում»,- նշել է Բայրամովը։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական