Միջազգային

«Վրաստանը բոլոր ջանքերը կներդնի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու համար». Դարչիաշվիլի

«Վրաստանը բոլոր ջանքերը կներդնի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու համար». Դարչիաշվիլի

Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլին, Ադրբեջանի իր գործընկերոջ հետ ասուլիսի ժամանակ, անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան բանակցություններին։ 

Դարչիաշվիլին հայտարարել է, որ Վրաստանը բոլոր հնարավոր ջանքերը կներդնի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու համար: Նրա խոսքով՝ Ադրբեջանի և Վրաստանի հարաբերությունները զարգանում են տարբեր ոլորտներում․ «Իրականացվում են տնտեսական նախագծեր։ Դա շատ կարևոր է մեր տարածաշրջանի համար», - նշել է Դարչիաշվիլին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական