Միջազգային

Բեյրութի օդանավակայանում Հզբոլլահի զենքի պահեստ չկա. Լիբանանի իշխանություններ

Բեյրութի օդանավակայանում Հզբոլլահի զենքի պահեստ չկա. Լիբանանի իշխանություններ

Լիբանանյան պաշտոնյաները լրագրողներին և դեսպաններին առաջարկել են շրջել Բեյրութ-Ռաֆիկ Հարիրի միջազգային օդանավակայանով՝ փորձելով հերքել բրիտանական «The Telegraph» թերթի այն պնդումները, որ օդանավակայանը գործում է որպես Հզբոլլահ ահաբեկչական խմբավորման զենքի պահեստարան։ 

Շրջայցերին մասնակցել են Լիբանանի արտաքին գործերի նախարար Աբդալլահ Բու Հաբիբը, հանրային աշխատանքների և տրանսպորտի նախարար Ալի Համիեն, զբոսաշրջության նախարար Վալիդ Նասարը և տեղեկատվության նախարար Զիադ Մակարին:

Հաղորդվում է, որ Հաբիբը պնդել է, որ «օդանավակայանն ապահով է, և որ այդ լուրերը Լիբանանի վրա իր հարձակումներն արդարացնելու Իսրայելի փորձերի մի մասն են»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական