Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովը հունիսի 24-26-ը կայցելի Բելգիա, որի ընթացքում կհանդիպի Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Այդ մասին հայտնել է Ղրղզստանի նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Մուրատբեկ Ազիմբակիևը։
Բանակցությունների ընթացքում կքննարկվեն Ղրղզստանի, Եվրամիության և Բելգիայի միջև առևտրատնտեսական համագործակցության ներկա վիճակը և հեռանկարները։ «Այցի արդյունքում նախատեսվում է երկկողմ համատեղ փաստաթղթերի ստորագրում»,- ընդգծել է Ազիմբակիևը։