Սաուդյան Արաբիան հայտնել է, որ այս տարվա Հաջի ուխտագնացության ժամանակ ավելի քան 1300 մարդ է մահացել ջերմահարության ու «չարտոնված» ուղևորության պատճառով։
«Առողջապահական համակարգն այս տարի անդրադարձել է ջերմային ստրեսի բազմաթիվ դեպքերի, որոշ անհատներ դեռ խնամքի տակ են: Ցավոք սրտի, մահացությունների թիվը հասել է 1301-ի»,- ասվում է Սաուդյան Արաբիայի կառավարության հայտարարության մեջ: Հայտարարության մեջ ասվում է, որ զոհերի 83%-ը թույլատրված չի եղել կատարել ուխտագնացություն կատարել, քայլել են երկար տարածություն արևի ուղիղ ճառագայթների ներքո՝ առանց համապատասխան ապաստանի կամ հարմարության: