Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) զանգվածային հարվածներ է հասցնում Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքին, հայտնում է քաթարական Al Jazeera հեռուստաալիքը։
Նշվում է, որ հունիսի 23-ի առավոտյան իսրայելցի զինվորականները ուժեղացնում են հարձակումները Ռաֆահի վրա՝ օդային հարվածներ հասցնելով և քաղաքը ենթարկելով հրետանային ռմբակոծությունների։
Հաղորդվում է, որ նրանք նաև պայթեցնում են բնակելի շենքեր, մինչդեռ ուղղաթիռներն ու տանկերը կռվում են քաղաքի կենտրոնական հատվածում: