Միջազգային

Չինաստանում սողանքի հետևանքով ութ մարդ անհետ կորել է

Չինաստանում սողանքի հետևանքով ութ մարդ անհետ կորել է

Չինաստանի կենտրոնական Հունան նահանգում սողանք է տեղի ունեցել։  Սողանքի հետևանքով ութ մարդ անհետ կորել է, հաղորդում է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը։

Հուայհուա քաղաքային պրեֆեկտուրայի Սինհուանգ Դոնգ ինքնավար շրջանում առավոտյան ժամը 04:30-ի սահմաններում սողանք է տեղի ունեցել, ինչի հետևանքով չորս բնակելի տուն է փլուզվել:

Որոնողափրկարարական աշխատանքները և տարերային աղետի հետևանքների վերացման աշխատանքները շարունակվում են։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական