Ռուսաստանն ու Ադրբեջանը Մոսկվայի բորսայի դեմ արևմտյան պատժամիջոցների ֆոնին սկսել են փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթներին անցնելու բանակցությունների գործընթացը, հայտարարել է Ռուսաստանի միջազգային գործերի խորհրդի (RIAC) գլխավոր տնօրեն Իվան Տիմոֆեևը։
Նա մտահոգություն է հայտնել, որ Մոսկվայի բորսայի դեմ արևմտյան պատժամիջոցների ֆոնին հաշվարկների հետ կապված խնդիրներ են առաջացել: Տիմոֆեևի խոսքով՝ այժմ ռուսական շուկային հարմարեցված բանկեր են անհրաժեշտ։
«Դա բխում է Ադրբեջանի շահերից, քանի որ կհեշտացնի ռուս զբոսաշրջիկների և ձեռներեցների հոսքը»,- նշել է պաշտոնյան: