Միջազգային

Ջեբրայիլում ականի վրա բեռնատար է պայթել

Ջեբրայիլում ականի վրա բեռնատար է պայթել

Ջեբրայիլում ականի վրա պայթել է 32-ամյա Ռահիբ Նուրուևի վարած Man բեռնատարը․ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Տղամարդը աշխատում էր Հորովլու գյուղի գյուղատնտեսությունում։ Պայթյունի հետևանքով վարորդը վնասվածքներ է ստացել։ Ջեբրայիլի շրջանի դատախազությունը միջադեպի առնչությամբ հետաքննություն է անցկացնում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական