Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է բանակցություններ վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ Habertürk գործակալությունից։
Գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 3-4-ը՝ Աստանայում։
Այդ հանդիպման օրակարգում կարող են ներառվել Ուկրաինայի հակամարտությունը, հացահատիկի մատակարարման համատեքստում Սև ծովի թեման, «Աքքույու» ԱԷԿ-ում աշխատանքների ընթացքը, գազի առևտրի կենտրոնի ստեղծման հեռանկարները, ինչպես նաև Սիրիայի հյուսիսի քրդական շրջաններում ընտրությունները․ նշում է հեռուստաալիքը:
Ավելի վաղ՝ հունիսի 11-ին, Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ակնկալում է հանդիպել Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հուլիսին՝ Աստանայի գագաթնաժողովի շրջանակներում: