Միջազգային

ՀԱՊԿ հարթակը բոլոր հնարավորություններն ընձեռում է․ Գալուզին

ՀԱՊԿ հարթակը բոլոր հնարավորություններն ընձեռում է․ Գալուզին

Մոսկվան հույս ունի, որ Երեւանում կհասկանան` ՀԱՊԿ հարթակը բոլոր հնարավորություններն ընձեռում է տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցերով համագործակցության համար. հայտնել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը՝ մեկնաբանելով հունիսի 21-ին Ալմաթիում կայանալիք ԱԳ նախարարների խորհրդի նիստին Հայաստանի չմասնակցելը:

«Մենք հույս ունենք, որ մեր հայ գործընկերները, իսկ մենք մնում ենք դաշնակիցներ, Այնուամենայնիվ, կհասկանան, որ տարածաշրջանային անվտանգության ապահովման ամենաարդյունավետ մեթոդը տարածաշրջանային պետությունների միջև համագործակցությունն է, և ՀԱՊԿ հարթակը դրա համար տալիս է բոլոր հնարավորությունները»,-ասել է Գալուզինը «ՌԻԱ Նովոստի»-ին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական