Միջազգային

Հայաստանն ԱՊՀ-ից դուրս գալու ցանկության մասին ոչ մի ազդակ չի հղել

Հայաստանն ԱՊՀ-ից դուրս գալու ցանկության մասին ոչ մի ազդակ չի հղել

Հայաստանը որևէ ազդանշան չի ուղարկել Անկախ Պետությունների Համագործակցությունից (ԱՊՀ) դուրս գալու կամ դրանում իր մասնակցությունը թուլացնելու ցանկության մասին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։

«Ոչ, գիտեք, մենք ազդանշաններ չունենք, որ Հայաստանը պատրաստվում է լքել ԱՊՀ-ն կամ թուլացնել իր մասնակցությունը»,- ասել է կազմակերպության գլխավոր քարտուղարը՝ պատասխանելով համապատասխան հարցին։

Լեբեդևը ուշադրություն է հրավիրել Երևանում բարձրաստիճան անձանց հայտարարությունների վրա՝ ՀԱՊԿ-ին անդամակցելու վերաբերյալ։

«Բայց հետո ասվեց՝ ես դա արձանագրեցի, որ ԱՊՀ-ի և ԵԱՏՄ-ի հետ կապված՝ Հայաստանը շարունակելու է իր փոխգործակցությունը Համագործակցության շրջանակներում, իր հարևանների հետ, և ես անկեղծորեն ուրախ եմ դրա համար և հուսով եմ, որ այդպես կլինի»,- ընդգծել է Համագործակցության գլխավոր քարտուղարը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական