Հունիսի սկզբից Գերմանիայի կառավարությանն առընթեր գործում է արտերկրյա ապատեղեկատվության հակազդման հատուկ բաժին։ Այդ մասին հայտարարել է Գերմանիայի ՆԳ նախարար Նենսի Ֆեսերը՝ ներկայացնելով զեկույց Բեռլինում անվտանգության իրավիճակի մասին։
«Ոչ միայն ներքին գործերի նախարարությունն է ներգրավված, այլև արտաքին գործերի, արդարադատության նախարարությունները և Գերմանիայի դաշնային կանցլերի գրասենյակը․ նպատակն է տեխնիկական մեթոդներով վերահսկել ապատեղեկատվական արշավները, որոնք գալիս են դրսից», - ասել է նա: