Միացյալ Նահանգների վարչակազմը շուտով կհայտարարի Իսրայելին սպառազինության խոշոր վաճառքի մասին, այդ թվում՝ 50 F-15 կործանիչներ՝ 18 միլիարդ դոլար արժողությամբ։ Այդ մասին երկուշաբթի հայտնել է The Washington Post (WP)՝ հղում անելով իր աղբյուրներին։
Զենքի արժեքը կվճարվի 3,3 միլիարդ դոլարի տարեկան ռազմական օգնության միջոցով, որը Միացյալ Նահանգները տրամադրում է հրեական պետությանը։ Politico-ի տվյալներով՝ սպառազինության փաթեթը կներառի «օդ-օդ» հրթիռներ։