Միջազգային

Միջուկային զենքի ծախսերը 2023թ. հասել են ռեկորդային` 91,4 մլրդ դոլարի

Միջուկային զենքի ծախսերը 2023թ. հասել են ռեկորդային` 91,4 մլրդ դոլարի

Միջուկային զենքի վրա համաշխարհային ծախսերն աճել են 13%-ով՝ 2023 թվականին հասնելով ռեկորդային՝ 91,4 միլիարդ դոլարի։ Այդ մասին ասվում է Միջուկային զենքի արգելման միջազգային արշավի (ICAN) հրապարակած զեկույցում։

Անցյալ տարի ինը միջուկային տերություն 10,8 միլիարդ դոլար (13,4%) ավելի շատ են ներդրել իրենց զինանոցների պահպանման և արդիականացման համար, քան 2022 թվականին։ Միջուկային զենքի ընդհանուր ծախսերը, ըստ ICAN-ի տվյալների, կազմել են 91,4 միլիարդ դոլար կամ վայրկյանում 2898 դոլար:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական