ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վաղը՝ հունիսի 18-ին կայցելի Հյուսիսային Կորեա, իսկ 19-ին՝ Վիետնամ։ Այդ մասին հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը։ Հիշեցնենք, որ վերջին ամիսներին բազմիցս խոսվել է Պուտինի՝ Հյուսիսային Կորեա այցի մասին որտեղ նրան հրավիրել է երկրի նախագահ Կիմ Չեն Ընը առաջնորդների վերջին հանդիպման ժամանակ։