2024 թվականի հունիսի 17-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի միջև։ Նախարարները քննարկել են երկու երկրների միջև երկկողմ դաշնակցային հարաբերությունների տարբեր ասպեկտների ուղղությամբ կատարված աշխատանքը։
Դրան զուգահեռ քննարկվել են Շուշիում թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովի նախապատրաստման հարցեր։ Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի, ինչպես նաև տարածաշրջանային իրավիճակի շուրջ։