Միջազգային

Իսրայելի բանտերում 9.000 կալանավոր կա

Իսրայելի բանտերում 9.000 կալանավոր կա

Ավելի քան 9,3 հազար պաղեստինցի է ձերբակալվել Իսրայելի իշխանությունների կողմից և բանտարկվել։ Այդ մասին հայտնել է «Al Mayadeen» հեռուստաալիքը։ Պաղեստինի բանտարկյալների միության տվյալներով՝ ձերբակալվածների թվում են 75 կին և 250 երեխա։

Ինչպես նշված է այս կազմակերպության զեկույցում, այս թիվը չի ներառում Գազայի հատվածում բոլոր ձերբակալվածներին. Իսրայելի իշխանությունները նախկինում հայտնել էին անկլավում 899 մարդու ձերբակալության մասին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական