Միջազգային

Սալիվանը մեկնաբանել է Ուկրաինայի հարցով Պուտինի խաղաղ նախաձեռնությունը

Սալիվանը մեկնաբանել է Ուկրաինայի հարցով Պուտինի խաղաղ նախաձեռնությունը

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը Շվեյցարիայում Ուկրաինային նվիրված համաժողովի ժամանակ ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկած խաղաղության նախաձեռնությունը հակասում է ողջախոհությանը։

«Ոչ մի պատասխանատու երկիր չի կարող ասել, որ սա խաղաղության ողջամիտ հիմք է: Դա հակասում է ՄԱԿ-ի կանոնադրությանը, հակասում է բարոյականությանը, հակասում է հիմնական ողջախոհությանը», – ասել է Սալիվանը:

Վլադիմիր Պուտինը խաղաղության նոր առաջարկ է հնչեցրել, համաձայն որի՝ Ուկրաինան պետք է բանակցություններ սկսելու համար դուրս բերի իր զորքերը ԼԺՀ-ի, ԴԺՀ-ի, Խերսոնի, Զապորոժիեի տարածքից:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական