Թեհրանում բանակցություններ են վարել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Կանին և Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գծով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը։
Հանդիպմանը քննարկվել է կովկասյան տարածաշրջանի վերջին զարգացումները։
Բաղերին խոսել է տարածաշրջանում հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին։
Դիվանագետները կարևորել են տարածաշրջանային մեխանիզմների կիրառումը, ինչպիսին է «3+3» հարթակը: