Ուկրաինայի վերաբերյալ համաժողովի ամփոփիչ կոմյունիկեին աջակցել են ֆորումին մասնակցած 91 երկրներից 80-ը։
Ստորագրած երկրների շարքում չկան Բրազիլիան, Հնդկաստանը, Հայաստանը, Սաուդյան Արաբիան, Սլովակիան, ՀԱՀ-ը, ԱՄԷ-ն։
Ուկրաինական համաժողովը տեղի է ունենում այս օրերին՝ Շվեյցարիայի Լյուցեռնի մոտ գտնվող Բուրգենստոկ հանգստավայրում։ Դրան մասնակցում են 92 երկրներ, 55 պետությունների ղեկավարներ, ինչպես նաև ութ կազմակերպություն, այդ թվում՝ ԵՄ-ն, Եվրոպայի խորհուրդը և ՄԱԿ-ը: