Միջազգային

«Արևմուտքը սրում է լարվածությունը». Պեսկով

«Արևմուտքը սրում է լարվածությունը».  Պեսկով

Հավաքական Արևմուտքի երկրներն անխոնջ սրում են լարվածությունը,  ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Պուտինն ասել է, որ վտանգը մեծ է, մենք տեսնում ենք, թե ինչպես են հավաքական Արևմուտքի երկրները՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան, եվրոպական այլ երկրներ, սրում լարվածությունը, հրահրում լարվածություն և մտնում էսկալացիայի նոր ու նոր փուլեր։ Իհարկե, այս ամենը չի կարող տեղի ունենալ առանց Ռուսաստանի պատասխանի»,- ասել է Պեսկովը։

Պեսկովը նաեւ ասել է, որ Ուկրաինայի հարցով Շվեյցարիայի խորհրդաժողովում խաղաղություն չի քննարկվի։

«Բուն շվեյցարական համաժողովում խաղաղության մասին խոսք չի լինի, խաղաղ կարգավորման որոնումներ չեն լինի։ Հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը»,- ընդգծեց նա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական