Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԵՄ որոշ երկրներ չեն կարողանում տեսնել Թուրքիայի հետ համագործակցության մեծ ներուժը և նրա ներդրումը ԵՄ զարգացման գործում։
Այս մասին նա ասել է Մադրիդում կայացած բիզնես ֆորումի ժամանակ, ուր ժամանել է այցով։
«Դեպի Եվրամիություն մեր անկեղծ քայլերը փոխադարձ չեն, նրա որոշ անդամների կողմից ստեղծված խոչընդոտների պատճառով, որոնք չեն կարողանում տեսնել Թուրքիայի պոտենցիալ մեծ ներդրումը և մտածում են միայն իրենց շահերի մասին։ Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքը մտահոգիչ է։ Ուլտրաաջ ուժերը կսրեն իրերի այս վիճակը»,- ասել է Էրդողանը։