ԵԱՏՄ-ն և Ինդոնեզիան առաջ են անցել ազատ առևտրի համաձայնագրի կնքման շուրջ բանակցություններում, հաջորդ փուլը սպասվում է հուլիսին։ Այդ մասին հայտարարել է ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը՝ Մոսկվայում գերատեսչության ղեկավար Մաքսիմ Ռեշետնիկովի և Ինդոնեզիայի տնտեսական հարցերով համակարգող նախարար Աիրլանգա Հարտարտոյի հանդիպման արդյունքներով։