Կիևի «հրատապ հումանիտար, էներգետիկ և կայունացման կարիքներին» աջակցելու համար Իտալիայում կայանալիք G7 գագաթնաժողովում Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը կհայտարարի Ուկրաինային 242 միլիոն ֆունտ (մոտ 286 միլիոն եվրո) հատկացնելու մասին։ Այդ մասին չորեքշաբթի՝ հունիսի 12-ին, հայտնել է նրա գրասենյակը։