Միջազգային

Ադրբեջանը կրկին մեղադրում է Հայաստանին

Ադրբեջանը կրկին մեղադրում է Հայաստանին

Ադրբեջանի ՊՆ-ն կրկին մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին, թե իբր ՀՀ ԶՈւ-ն խախտել է հրադադարը և կրակ բացել Նախիջևանի ուղղությամբ։ 

«Հունիսի 12-ին՝ ժամը 10:05-17:50-ը, հայկական զինված ուժերի ստորաբաժանումները հրետանային զինատեսակներից մի քանի անգամ կրակել են Շարուրի շրջանի Հավուշ, Օրդուբադի Նուրգութ բնակավայրերի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերին», - ասվում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական