Միջազգային

Բելառուսը ետ է կանչում ՀՀ-ում իր դեսպանին

Բելառուսը ետ է կանչում ՀՀ-ում իր դեսպանին

ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազն արձագանքել է ՀՀ վարչապետի՝ հայտարարությանը, թե ինքն այլևս երբեք չի այցելի Բելառուս, քանի դեռ նախագահն Ալեքսանդր Լուկաշենկոն է։

«Եթե ինչ-որ մեկը որոշել է ներքին խնդիրներից ուշադրությունը շեղել արտաքին թշնամու կերպարով, ապա դա շատ անհեռատես դիրքորոշում է։

Չենք հասկանում, թե ի՞նչ կապ ունի Բելառուսը Հայաստանի ներքին գործընթացների հետ»,- ասել է նա։

ԱԳՆ ներկայացուցիչը տեղեկացրել է, որ Բելառուսում ՀՀ դեսպանատան ներկայացուցիչը հրավիրվել է ԱԳՆ, իսկ ՀՀ-ում Բելառուսի դեսպանը կանչվել է Մինսկ խորհրդակցությունների համար։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական