Ղրղզստանի խորհրդարանը հավանություն է տվել օրինագծին, որը թույլ է տալիս յուրացնել հանրապետության տարածքում գտնվող ուրանի և թորիումի հանքավայրերը։ Այդ մասին հայտնում է երկրի օրենսդիր մարմնի մամուլի ծառայությունը։
Օրենքի նախագիծն ընդունվել է հանրապետության նախարարների կաբինետի նախաձեռնությամբ։ Ղրղզստանում ուրանի և թորիումի հանքավայրերի շահագործումն արգելված է 2019 թվականից, երբ հանրապետությունում բողոքի ալիք բարձրացավ երկրում դրանց արդյունահանման դեմ։ Սրանից հետո խորհրդարանը հանրային ճնշման տակ ստիպված եղավ ընդունել համապատասխան օրենք։