Միջազգային

Մոսկվայում Բելառուսի դեսպանը մեկնաբանել է Փաշինյանի խոսքերը

Մոսկվայում Բելառուսի դեսպանը մեկնաբանել է Փաշինյանի խոսքերը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով Մինսկի դեմ կոշտ հայտարարություններ է արել, պետք է հասկանա իրավիճակը։ Այս մասին հայտարարել է ՌԴ-ում Բելառուսի դեսպան Դմիտրի Կրուտոյը։

«Փաշինյանը պետք է պարզի դա, նա դեռ բողոքի ցույցեր ունի այնտեղ՝ Երևանում»,- լրագրողներին ասել է դիվանագետը։ 

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ոչ ինքը, ոչ երկրի որևէ այլ պաշտոնյա չեն այցելի Բելառուս, քանի դեռ այնտեղ նախագահը Ալեքսանդր Լուկաշենկոն է։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական