Միջազգային

«ՀԱՄԱՍ-ի որոշ առաջարկներ անիրականանալի են». Բլինքեն

«ՀԱՄԱՍ-ի որոշ առաջարկներ անիրականանալի են». Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը քննադատում է ՀԱՄԱՍ-ի արձագանքը պատանդների հետ կապված Իսրայելի առաջարկին՝ ասելով, որ այն ներառում է որոշ փոփոխություններ, որոնք անիրագործելի են:

«Համաս-ը բազմաթիվ փոփոխություններ է առաջարկել սեղանին դրված առաջարկին… Որոշ փոփոխություններ կիրառելի են, որոշները՝ ոչ», - ասել է Բլինքենը Դոհայում Կատարի վարչապետ Մուհամեդ բեն Աբդուլռահման ալ Թանիի հետ մամուլի ասուլիսում: «Սեղանին դրված էր մի գործարք, որը գործնականում նույնական էր մայիսի 6-ին ՀԱՄԱՍ-ի արած առաջարկին. գործարք, որի հետևում կանգնած է ամբողջ աշխարհը, գործարք, որն Իսրայելն ընդունել է», - նշել է Բլինքենը։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական