Միջազգային

Հազարավոր հունգարացիներ երթի են դուրս եկել Բուդապեշտում

Հազարավոր հունգարացիներ երթի են դուրս եկել Բուդապեշտում

Հունիսի 1-ին տասնյակ հազարավոր հունգարացիներ երթի են դուրս եկել Բուդապեշտում: Ցուցարարները աջակցություն են հայտնել վարչապետ Վիկտոր Օրբանի քաղաքականությանը: 

Միջոցառման կազմակերպիչները նշել են, որ բողոք են հայտնում «Ուկրաինայում պատերազմին Հունգարիայի ներգրավման» և «ՆԱՏՕ-ի կողմից Եվրոպայում նոր պատերազմի սանձազերծման» փորձերին։ Քաղաքացիները նաև կոչ են արել դադարեցնել իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը:

Դիմելով հավաքվածներին՝ Օրբանը հայտարարել է, որ իր ղեկավարած կառավարությունը ցանկանում է խանգարել Եվրոպային՝ պատերազմել Ռուսաստանի դեմ և գիտի՝ ինչպես դա անել:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական