Միջազգային

Ուկրաինան և Շվեդիան անվտանգության համաձայնագիր են ստորագրել

Ուկրաինան և Շվեդիան անվտանգության համաձայնագիր են ստորագրել

Ուկրաինան և Շվեդիան անվտանգության վերաբերյալ երկկողմ համաձայնագիր են ստորագրել: Ուղիղ հեռարձակումը կատարվել է Թագավորության կառավարության կայքում:

Ինչպես բացատրվում է կառավարական գրասենյակի մամուլի հաղորդագրության մեջ, համաձայնագիրը նախատեսում է առնվազն 105 միլիարդ կրոնի (9,94 միլիարդ դոլար) ռազմական և քաղաքացիական աջակցություն Ուկրաինային՝ 2022-26թթ. ժամանակահատվածի համար: «Համաձայնագրում հիմնական ուշադրությունը հատկացվում է ռազմական աջակցությանը, սակայն դրա մեջ մտնում են նաև այլ ոլորտներ», - նշված է հաղորդագրության մեջ: «Շվեդիան կշարունակի իր ներդրումն ունենալ Ուկրաինայի վերականգնման գործում և աջակցել Ուկրաինայի բարեփոխումներին և ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին ապագա անդամակցության նախապատրաստմանը», - մեկնաբանել է համաձայնագիրը Զելենսկին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական