Միջազգային

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ցանկանում է տարեկան 40 մլրդ եվրո հատկացնել Կիևին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ցանկանում է տարեկան 40 մլրդ եվրո հատկացնել Կիևին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը դաշինքի անդամ երկրներին կառաջարկի տարեկան առնվազն 40 մլրդ եվրո հատկացնել Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու համար: Այդ մասին հայտնում է «Reuters» գործակալությունը հինգշաբթի՝ մայիսի 30-ին, Պրահայում ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման առաջին օրը։ Հանդիպման հիմնական թեման Ուկրաինայի ռազմական աջակցությունն է։

«Մենք պետք է պահպանենք աջակցության ներկայիս մակարդակը առնվազն կանխատեսելիության ապահովման համար, որի կարիքն ունի Ուկրաինան անհրաժեշտ ժամանակահատվածում», - հայտարարել է գործակալության աղբյուրը՝ հավելելով, որ Ուկրաինա ՌԴ-ի լայնածավալ ներխուժումից ի վեր ՆԱՏՕ-ի անդամներն Ուկրաինային տարեկան մոտ 40 մլրդ եվրո են տրամադրել:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական