Պակիստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Պակիստանի Իսլամական ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատար, գլխավոր շտաբի պետ Ասիմ Մունիրի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև պաշտպանական և ռազմական ոլորտներում համագործակցության հեռանկարները, ինչպես նաև պաշտպանական արդյունաբերության ոլորտում երկու երկրների մասնագիտացված կառույցների միջև համագործակցության հարցեր: Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին երկկողմ և տարածաշրջանային երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ: