Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Ֆետո» կազմակերպության պարագլուխ, ԱՄՆ-ում բնակվող քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին կարող էին առևանգել կամ Փենսիլվանիա նահանգի իր առանձնատնից տեղափոխել այլ վայր: Նման հայտարարությամբ է հանդես եկել «CNN Turk» հեռուստաալիքը։
Մայիսի 30-ի երեկոյան հեռուստաալիքի եթերում հնչած տեղեկատվության որևէ հաստատում դեռ չկա։ Թուրքիայի իշխանությունները Գյուլենին մեղադրում են 2016 թվականի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի կազմակերպման և հակակառավարական այլ գործողությունների մեջ: