Միջազգային

«ՌԴ-ն Հայաստանում բողոքի ցույցերը դիտարկում է որպես այդ պետության ներքին գործ». Զախարովա

«ՌԴ-ն Հայաստանում բողոքի ցույցերը դիտարկում է որպես այդ պետության ներքին գործ». Զախարովա

«Մոսկվան Երևանի ցույցերը դիտարկում է որպես Հայաստանի ներքին գործ. ՌԴ-ն միտված է հանրապետության հետ բարեկամական հարաբերությունների զարգացմանը»․ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք նպատակ ունենք զարգացնել Հայաստանի ժողովրդի հետ այն բարեկամական, լիարյուն կապերը, որոնք, ինչպես ես այսօր արդեն ասացի, ի հայտ են գալիս իրական, եղբայրական օգնության տեսքով, որը մենք ցուցաբերում ենք ակնթարթորեն, հենց հարևան պետությունը հայտնվում է փորձանքի մեջ», - ընդգծել է Զախարովան:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական