Ռուսաստանի Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը Ղազախստանին մեղադրել է ռուսատյացության մեջ՝ «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոյի եթերում հայտարարելով, որ ղազախական քաղաքները բնիկ ռուսական են, ուստի ՌԴ-ն դրանց նկատմամբ պատմական իրավունքներ ունի:
Ինչպես հայտարարել է ռուս քաղաքական գործիչը, Եթե Մոսկվան «չփակի» Ուկրաինայի թեման, ապա խնդիրներ կունենա և Ղազախստանի, և Հայաստանի, և ՌԴ-ին շրջապատող այլ երկրների հետ: «Դե, նայեք, թե ինչ է կատարվում այսօր Ղազախստանում ինչ-որ ղազախական պետության վերականգնման առումով, որն այնտեղ ծաղկում է ազգային դիցաբանությունը անկախության, լատինատառին անցնելու կապակցությամբ», - նշել է Պյոտր Տոլստոյը: