«Անակլիա խորջրյա նավահանգստի զարգացման գործակալությանը վերջնական առաջարկ է ներկայացրել միայն չինական կոնսորցիումը, այն պաշտոնապես հաղթող կհայտարարվի առաջիկա օրերին», - ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին:
«Անակլիայի նավահանգիստը գրավիչ կլինի Աբխազիայի օկուպացված տարածքում բնակվող բնակչության համար։ Նրանք հնարավորություն կունենան աշխատանք գտնել նավահանգստում ինչպես շինարարության, այնպես էլ շահագործման փուլում: Բացի այդ, Անակլիա նավահանգստով հնարավոր կլինի արտահանել օկուպացված տարածքում բնակվող բնակչության արտադրած արտադրանքը։ Նավահանգստի առաջին փուլի թողունակությունը կկազմի 600 հազար տարա (7․8 հզ տոննա), իսկ մոտավոր արժեքը՝ 600 մլն ԱՄՆ դոլար: Պետությունը դիտարկում է նաև նավահանգստի մոտ ազատ արդյունաբերական գոտի ստեղծելու հարցը», - հայտարարել է Դավիթաշվիլին։